Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

2014-ի բյուջեի նախագիծը պատրաստ է խորհրդարան ներկայացվելու

2014-ի բյուջեի նախագիծը պատրաստ է խորհրդարան ներկայացվելու
29.09.2013 | 12:42

Սեպտեմբերի 28-ին շաբաթօրյա արտահերթ նիստում կառավարությունը հաստատեց 2014-ի պետական բյուջեի նախագիծը: Եկամուտները կանխատեսված են 1 տրլն, 127 մլրդ, 400 մլն, իսկ ծախսերը` 1 տրլն, 237 մլրդ, 900 մլն դրամի չափով:
Դեֆիցիտը 110 մլրդ 500 մլն դրամ է` ՀՆԱ-ի 2.3%-ը: 2014-ին տնտեսական աճ նախատեսվում է 5.2%-ի չափով: Անվանական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 4 տրիլիոն, 723 մլրդ, 700 մլն դրամ է կանխատեսված: Ծախսերի հիմնական մասը սոցիալական բնագավառին են ուղղված` 45.6%-ը: Պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը բաժին է ընկնելու բյուջեի ընդհանուր ծախսերի 21.1%-ը, տնտեսության ճյուղերին` 11.7%-ը, դոտացիաներին` 3.3%-ը:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ